ՊՍԺ-ն իր աստղային հարձակվող Նեյմարին բաց կթողնի «Բարսելոնա» միայն այն դեպքում, եթե որպես փոխանակում՝ ստանա կատալոնական ակումբի ֆրանսիացի ֆուտբոլիստներից մեկին: Mundo Deportivo-ն հայտնում է,որ ՊՍԺ-ի համար առաջնային են Ուսման Դեմբելեի, Սամուել Ումտիտիի և Ժան-Կլեր Տոդիբոյի տրանսֆերները:
Հետաքրքրական է, որ անցած ամառ «Բարսելոնան» բազմիցս փորձել է իր կազմ վերադարձնել Նեյմարին՝ փարիզյան թիմին տպավորիչ դրական փոխհատուցում առաջարկելով, ինչպես նաև Դեմբելեին, Տոդիբոյին և Իվան Ռակիտիչին, սակայն ՊՍԺ-ն մերժել էր կատալոնական ակումբի առաջարկը:
Միևնույն ժամանակ Catalunya Radio-ն հայտնել էր, որ կատալոնական ակումբը բացառել է բրազիլացի հարձակվողի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը դարձել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: