Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը պատմել է, թե ինչպիսի մոտեցում կունենար, եթե մարզեր «Յուվենտուսը».
«Ես կընտրեի «Յուվեի» մեխանիզմը, որտեղ մարզումներն անցնում են շատ բարձր մակարդակի վրա՝ արդյունքի հասնելու համար: Որպես նախկին խաղացող, կարող եմ ասել, որ անհատական մոտեցումը երբեք ինձ չի անհանգստացրել: Ես միշտ գիտեի, թե ինչ պետք է անել ակումբիս համար:
Անիմաստ է ասել, որ ես անելու եմ այնպես, ինչպես Սակկին, Կրոյֆը կամ Գվարդիոլան: Համապատասխան պայմաններ պետք է լինեն հատուկ համակարգով խաղալու համար: Յուրաքանչյուր մարզչի գնահատում են իր ցույց տված արդյունքներով»,-ասել է Դեշամը:
Հիշեցնենք, որ 1994-1999 թթ-ին Դեշամը խաղացել է «Յուվենտուսի» կազմում, իսկ 2006-2007 թթ-ին՝ մարզել ակումբը: