Անգլիական «Էվերտոնը» ցանկանում է իր կազմում տեսնել «Նապոլիի» կիսապաշտպան Ալանին, հաղորդում է Calcio Italia-ն:
Հաղորդվում է, որ լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատում 29-ամյա բրազիլացու որակները:
Հավանական տրանսֆերի արժեքը կազմելու է 6 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Ալանը անցկացրել է 16 հանդիպում ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: