Կատալոնական «Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն խոսել է Մեսսիի՝ «Բարսելոնայում» ապագայի ու Նեյմարի հնարավոր վերադարձի մասին.
«Կարծում եմ, որ Մեսսին ու «Բարսելոնան» կգան ընդհանուր հայտարարի: Դրա համար 2 կողմ էլ պետք է փոխզիջման գնան: Ես շատ կզարմանամ, եթե Մեսսին հեռանա. չեմ պատկերացնում այդպիսի ընթացք:
Ինչ վերաբերում է Նեյմարին, կարծում եմ, որ նա ամռանը կվերդառնա: Այդ տրանսֆերն անհավանական չի թվում:
Ունեմ ներքին վստահություն, որ պանդեմիայով պայմանավորված խաղացողների տրանսֆերային արժեքները կիջնեն, և գնորդների համար դա լավ հնարավորություններ կստեղծի»,-ասել է Ռուսոն: