«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, գրում է FcInterNews-ը:
«Մարսելը» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա պորտուգալացու նկատմամբ: Հիշեցնենք, որ խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին», իսկ կիսապաշտպանը մոսկովյան ակումբի կազմում խաղում է վարձավճարով:
Մարիուն նախօրեին ասել էր, որ կցանկանա իր ուժերը փորձել Լա Լիգայում կամ Լիգա 1-ում: