«Միդտյուլանի» ֆուտբոլիստ Ադամ Գաբրիելը երեք ժամ վտանգել է իր կյանքը՝ հարյուրավոր գորտերի փրկելու համար:
Ֆուտբոլիստը նկատել է, որ գորտերն անցնելիս են եղել ճանապարհը և մեքենաները զանգվածաբար հարվածել և ճզմել են նրանց:
«Ես տեսա գորտերի մարմինները, որոնք թռչում էին բոլոր ուղղություններով և ջարդուփշուր էին լինում: Սարսափելի էր: Ես լրիվ հուսահատված էի»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Championat-ը:

Նա մթության մեջ երեք ժամ վազել է մայրուղու երկայնքով՝ խուսափելով բազմաթիվ մեքենաներից, քանի որ հնարավոր էր փրկել կենդանիներին: Ադամը գրել է, որ գորտերը Սիլկեբորգի էկոհամակարգի կարևոր մասն են կազմում, քանի որ օգնում են պայքարել մոծակների և ճանճերի դեմ։
«Մենք պետք է վերջ տանք այս կոտորածին. Քանի՞ գորտ կսատկեր այսօր, եթե ոչ ոք օգնության չգար»,- եզրափակել է ֆուտբոլիստը:
Հատկանշական է, որ Գաբրիելն ընդամենը 23 տարեկան է և չեխ է, ոչ թե տեղացի։
























































