«Ինտերի» ֆուտբոլիստների շրջանում մեծանում է վստահությունը, որ հարձակվող Լաուտարո Մարտինեսը լքելու է ակումբը։
Daily Mail-ը գրում է, որ միլանյան ակումբի խաղացողները սպասում են, որ հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվելու գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բացի «Բարսելոնայից» Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին»։
Հաղորդվում է, որ «Չելսին» անգամ կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ։