ԱԱ-2026-ի Ասիայի ընտրական մրցաշարի առաջին խմբի 8-րդ տուրի խաղում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Ուզբեկստանի ընտրանուն և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը։
16-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Խոժիմատ Էրկինովը։ Երկրորդ խաղակեսի սկզբում հավասարակշռությունը վերականգնել է Իրանի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Մեհդի Տարեմին։ 53-րդ րոպեին Ուզբեկստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Աբբոսբեկ Ֆայզուլաևը նորից առաջ է մղել հյուրերին, սակայն 83-րդ րոպեին Տարեմին դուբլ է ձևակերպել և փրկել հյուրերին պարտությունից:
Ընտրական մրցաշարի ութ խաղից հետո Ուզբեկստանի հավաքականն ունի 17 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Իրանը վաստակել է 20 միավոր և առաջին տեղում է։ Այսպիսով, Իրանի հավաքականը Ճապոնիայից հետո դարձել է ասիական երկրորդ թիմը, որն ապահովել է իր տեղը աշխարհի առաջնությունում:




























































