«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը կանխատեսել է բարդ ապագա ակումբի համար: Նրա կարծիքով ՝ կատալոնական ակումբը մոտ է սնանկանալուն:
«Երկար ժամանակ մենք նախազգուշացրել ենք, որ «Բարսելոնան» ուղիղ գնում է դեպի մեծ դժվարություններ: Ակումբը փոխարինող պետք է գտնի պատմության լավագույն ֆուտբոլիստների սերնդի համար, կառուցի նոր մարզական համալիր և խաղա հսկայական ֆինանսական հնարավորություններ ունեցող հասարակական ընկերությունների դեմ:
Մենք անցել ենք ակումբի կողմից Նեյմարի գործի քննադատման, խաղացողների, աշխատակիցների և սոցիալական լրատվամիջոցների կոնֆլիկտների միջով: Ավելացնենք նաև անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության տարրալուծումը և կորոնավիրուսի պատճառով եկամտի զգալի անկումը: Ակումբը գտնվում է տնտեսական և բարոյական սնանկության վտանգի տակ», — Ֆոնտի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ֆոնտը համարվում է կատալոնացիների ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուի գլխավոր մրցակիցը 2021 թվականին կայանալիք ակումբի նախագահի ընտրություններում: