Ֆորմուլա 1-ի Renault թիմը հայտարարել է կրճատումների մասին Վիրի-Շատիլյոնի և Էնսթաունի գործարաններում:
Վիրի-Շատիլյոնում Renault-ը մտցրել է մասնակի կարանտինային գրաֆիկ՝ առաջիկա 12 շաբաթվա ընթացքում:
Էնսթաունում ընկերությունն իր աշխատակիցների մեծ մասին արձակուրդ է ուղարկել ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից փոխհատուցումը երաշխավորում է աշխատավարձի առնվազն 80 տոկոսը թիմի բոլոր անդամներին:
Մնացած աշխատակազմի աշխատավարձը կկրճատվի 20%-ով։