Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականում իր թիմակից Ժոաու Ֆելիշը պետք է տեղափոխվեր «Բարսելոնա», հաղորդում է Marca-ն:
«Կարծում եմ ՝ Ֆելիշը սխալ ընտրություն կատարեց: «Աթլետիկոն» քրտնաջան աշխատող թիմ է, որը նման է իտալական թիմերից շատերին:
«Բարսելոնայի» կոմբինացիոն ֆուտբոլը ավելի է համապատասխանում նրան»,- ասել է Մարիուն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ֆելիշը անցկացրել է 28 հանդիպում ու դարձել ՝ 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: