Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով զիջեց «Վեսթ Հեմին» (0։1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 44-րդ րոպեին հեղինակեց «մրճահարների» անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը։
«Զինագործները» հանդիպման վերջնամասում (73-րդ րոպեից) մնացին 10 հոգով՝ մրցակցի հեռանկարային գրոհը խախտմամբ ընդհատելու համար խաղադաշտից հեռացվեց Լյուի-Սկելին։
Այս խաղից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը 53 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում։ «Վեստ Հեմը» 30 միավորով 16-րդն է։

Զուգահեռաբար ընթացող խաղում լոնդոնյան թիմերից մյուսը՝ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթանակի հասավ «Իպսվիչի» նկատմամբ։
«Խթանների» կազմում դուբլ գրանեցեց Բրենան Ջոնսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դոմինիկ Սոլանկեն և Դեյան Կուլուշևսկին։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց Օմարի Հատչինսոնը։
Այս խաղիցհետո «Տոտենհեմը» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի և բարձրացավ 12-րդ հորիզոնական։ «Իպսվիչը» 17 միավորով 18-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































