Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ:
The Athletic-ի հաղորդմամբ, երիտասարդ ֆուտբոլիստը պատրաստ է կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն:
Ըստ աղբյուրի, Սանչոն մտերիմ է Ռեշֆորդի հետ, ինչն էլ անգլիացու որոշման պատճառ է դարձել: Նախկինում կար տեղեկություն, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական ակումբները:
Այս մրցաշրջանում Սանչոն անցկացրած 23 խաղում դարձել է 14 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ: