«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղի առաջին խաղակեսում փոխարինվել է։ 8-րդ րոպեին Գավին գլխով բախվել է «Ալավեսի» հարձակվող Խոսե Կոնեչնիի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ բուժօգնության կարիք են ունեցել։
Կոնեչնիին դաշտից հեռացրել են էլեկտրոմեքենայով, իսկ Գավին պատրաստ էր շարունակել խաղը։ Սակայն «Բարսելոնայի» բժշկական շտաբի ներկայացուցիչը թույլ չի տվել ֆուտբոլիստին վերադառնալ խաղ՝ գլխի պոտենցիալ վնասվածքի պատճառով։

Գավիի փոխարեն 14-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Ֆերմին Լոպեսը։ «Ալավեսի» կազմում Կոնեչնիի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Կառլոս Մարտինը։ 45-րդ րոպեի դրությամբ խաղի հաշիվը բացված չէ։
gavi wanted to continue playing so bad😭😭
the medical staff and raphinha trying to convince him to come off pic.twitter.com/Oxq6zctxyR
— GAVI IS BACK💙❤️ (@V10_fcb_) February 2, 2025




























































