«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով այժմ խաղում է «Վիսել Կոբեի» կազմում, խոսել է Ճապոնիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի մասին:
«Անցել է մոտ երեք ամիս՝ ինչ սկսվել է այս ամենը, և կա այնպիսի զգացողություն, որ այստեղ իրավիճակը վերահսկվում է:
Մարդիկ դուրս են գալիս փողոց: Բայց շատ լավ որոշում էր դպրոցները փակելը և բազմամարդ իրադարձությունների արգելումը առաջին իսկ րոպեներից՝ համաճարակի պատճառով: Այս ամենը նվազագույնի հասցրեց հետևանքները»,- մեջբերում է կատալոնացուն Marca-ն: