«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին։
««Բարսելոնան» իմ տունն է։ Ես այնտեղ եմ եղել երկար տարիներ ու, իհարկե, ես հույս ունեմ՝ մի օր վերադառնալ»,-ասել է Ինիեստան OneSoccer-ի հետ զրուցում։
Հիշեցնենք, որ Ինիեստան 2018 թվականի ամռանն է հեռացել «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ճապոնական «Վիսել Կոբե»։