«Լացիոն» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել պաշտպան Լուիս Ֆելիպեին: Այս մասին հայտնում է Tuttomercato-ն:
23-ամյա բրազիլացու ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: Հռոմեական ակումբը գիտի Լուիսի՝ եվրոպական լավագույն ակումբների հետաքրքրության մասին, այդ պատճառով ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին:
Այս մրցաշրջանում Ֆելիպեն «Արծիվների» կազմում անցկացրել է 23 խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: