«Լացիոն» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ: Այս մասին հայտնում է Il Corriere dello Sport-ը:
Հռոմեական ակումբը պատրաստ է նոր համաձայնագիր առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստին, գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2022 թվականը:
Հաղորդվում է, որ կողմերը դեռ պետք է քննարկեն ֆուտբոլիստի աշխատավարձը: