«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար: «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է այս տրանսֆերային տարբերակը՝ չնայած այն բանին, որ մոտ ապագայում տրանսֆերի վերաբերյալ որոշում կարող է կայացվել: Ֆուտբոիստը չի կարող միանալ «Ալ-Իթթիհադին» ավելի վաղ, քան 2025 թվականի ամռանը:
Transfermarkt պորտալը 27-ամյա դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































