«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը նշել է, որ իրեն հետաքրքրում է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը սնունդ օգտագործում։
«Ես բուսակեր չեմ, բայց, իհարկե, կցանկանամ դրա մասին ավելի շատ բան իմանալ։ Ես ուզում եմ 100 տոկոսով պատրաստ լինեմ ֆիզիկապես։ Ես ունեմ հատուկ ծրագիր դա իրագործելու համար, սակայն դիտարկում եմ նաև բուսակեր դառնալու տարբերակը։
Լյուիսը հիանալի օրինակ է դրա համար։ Սակայն հիմա բոլոր ավտոարշավորդները ունեն իրենց տեսակետը այս հարցի շուրջ» ,-Շարլի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Շարլը նաև խոսել է գալիք մրցաշրջանի մասին՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի սխալները թույլ կտան նրան ավելի ուժեղ դառնալ։