Իռլանդացի մարտիկ Փոլ Հյուզը իր սոցիալական ցանցերում քննադատել է UFC-ի անպարտելի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Իռլանդիայում մարտիկներ չկան։
«Խաբիբ, Քոնոր Մաքգրեգորը քեզ հայտնի դարձրեց։ Դաղստանը առաջին տեղում է դոպինգի օգտագործման հարցում», – նշել է Հյուզը։
Բացի այդ, իռլանդացին կցել է սքրինշոթ, որի համաձայն՝ Խաբիբի եղբայրը՝ Ուսմանը, 2023 թվականի նոյեմբերին ձախողել է դոպինգ թեստը և ստացել վեցամսյա որակազրկում։
Ուսման Նուրմագոմեդովի և Փոլ Հյուզի միջև մենամարտը կկայանա հունվարի 25-ին Bellator Champions Series: Road to Dubai մրցաշարում։




























































