Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անրելոտին ամփոփել է 2024 թվականը ու նաև նշել, թե ինչ է խնդրել ձմեռ պապից 2025 թվականի համար։
«2024 թվականը գնահատում եմ հինգ գումարած՝ հաշվի առնելով մեր բոլոր դժվարությունները։ Չնայած դրան, մենք հինգ տիտղոս նվաճեցինք։ Ձմեռ պապիկին խնդրում եմ, որ 2025 թվականին ինձ այլևս չքննադատեն»,- ասել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» օրեր առաջ նվաճեցին այս տարվա իրենց վերջին տիտողոսը՝ միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում հաղթելով մեքսիկական «Պաչուկային» (3:0):
























































