«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծիք է հայտնել, որ միլանյան ակումբը կարող է ստանալ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին.
«Կարծում եմ՝ այդ երազանքը չի կարելի անհասանելի համարել: Կարծում եմ՝ «Ինտերի» ղեկավարությունը փորձում է ստանալ Մեսսիին և փորձեր է ձեռնարկել դեռ դադարից առաջ: Չգիտեմ՝ ներկայիս իրավիճակն ինչպես կազդի այս նպատակի վրա, բայց, կարծում եմ՝ շանս կա, որ մենք այս մրցաշրջանի վերջում բավականին տարօրինակ բաներ կտեսնենք»,- Մորատիի խոսքերն է փոխանցում Radio Uno-ն:
Մեսսին ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանում է «Բարսելոնայի» գույները՝ 2003 թվականից: 32-ամյա արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: