«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է բոլոր ջանքերը գործադրել Խվիչայի տրանսֆերի համար պայքարում «Բարսելոնային», «Լիվերպուլին» և «Ռեալին» հաղթելու համար։
Նշվում է, որ 23-ամյա խաղացողը հունվարին «քաղաքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը նեապոլյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կվարացխելիայի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։