Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան որոշել է կենտրոնանալ ակումբում խաղալու վրա։ Այս մասին հայտնում է Madrid Zone-ը։
32-ամյա խաղացողը նախորդ տարվանից չի խաղացել Բելգիայի հավաքականում՝ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Վերջերս դարպասապահը կրկին հնարավորություն ունեցավ վերադառնալու հավաքական, սակայն նա հրաժարվեց դրանից։
«Վերադա՞րձ ազգային հավաքական։ Ես և հավաքականի ներկայացուցիչները դրական երկխոսություն ունեցանք, նրանք ուզում էին լսել իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը։ Ես անկեղծորեն ասացի, որ երջանիկ եմ Մադրիդում։ Միջազգային դադարներիի ժամանակ չմիացա հավաքականին ևկարողացա վերականգնվել։ Մենք ունենք Վալվերդեի և Վինիսիուսի օրինակը, որոնք 20 ժամ թռչում են ազգային հավաքականին միանալու համար։ Դա շատ հոգնեցուցիչ է»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
Ավելի վաղ Կուրտուան հայտնել էր, որ չի վերադառնա հավաքական այնքան ժամանակ, քանի դեռ այն մարզում է Դոմենիկո Տեդեսկոն։
























































