«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին մեկնաբանել է այն փաստը, որ ակումբները կրճատում են իրենց թիմերի խաղացողների աշխատավարձը ՝ կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամի պատճառով:
«Եթե կառավարությունը խնդրեր ինձ ֆինանսական օգնություն ցույց տալ, աջակցել բժշկական անձնակազմին կամ գնել սարքավորումներ հիվանդանոցների համար, ապա ես հպարտ կլինեի դրանով, քանի որ ես կիմանայի, թե որտեղ են գնում իմ փողերը:
Ոչ բոլոր խաղացողներն են նույն վիճակում: Եվ հիմա նրանք պահանջում են աշխատավարձի 30% նվազեցում: Ինչու՞ ֆուտբոլիստների: Ինչո՞ւ մենք դարձանք քավության նոխազ: Դա պարզապես ամոթ է:
Վերջերս Անգլիայի առողջապահության նախարարն ասաց, որ Պրեմիեր լիգայի խաղացողների աշխատավարձերը պետք է կրճատվեն: Ինչո՞ւ, ինչո՞ւ ֆուտբոլիտները: Արդյո՞ք նա իսկապես այդքան հուսահատ է, որ ցանկանում է այդպես ուշադրությունը շեղել կորոնավիրուսից»,- մեջբերում է Ռունիին Goal-ը: