«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի տեղափոխվի «Միլան»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան միանգամից երկու ակումբներ հետաքրքրված են Ռակիտիչի ծառայություններով ու ամռանը խորվաթն առաջարկ կստանա «Ինտերից» և «Միլանից»:
«Միլանը» բանակցություններ չի վարում «Բարսելոնայի» հետ Իվան Ռակիտիչի տրանսֆերի շուրջ: Խորվաթ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարների տրանսֆերային նպատակը չէ, քանի որ աշխատավարձի վերաբերյալ իր պահանջները չափազանց բարձր են»,- գրել է լրագրողը:
Ռակիտիչն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 30 հանդիպման է մասնակցել: Նա դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: