«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն չի վերադառնա «Ռեալ»։
Ինչպես հայտնում է Trivela-ն, բրազիլացի ֆուտբոլիստը վճռականորեն հրաժարվել է, քանի որ փակված է համարում իր կարիերայի այս գլուխը։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում երեք գոլ է խփել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է:

























































