«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխությունների մասին։
«Շատանում են շշուկներն այն մասին, թե «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Նեյմարին ու Լաուտարո Մարտինեսին։ Անխոս, երիտասարդ արգենտինացին գերազանց խաղացող է։ Բայց, կարծում եմ, միայն Նեյմարը կարող է հավակնել «Բարսելոնայի» հիմնական կազմին՝ Մեսսիի հետ կողք կողքի։
Վերջին տարիներին շատ հիանալի ֆուտբոլիստների ենք տեսել, որոնց չի հաջողվել խաղալ Մեսսիի հետ։ Նրանք չեն կարողացել արդարացնել սպասելիքները։ Բայց Նեյմարը, ինչպես և Լուիս Սուարեսը, այն քիչ խաղացողներից է, որը ճնշում չի զգում այդ մակարդակի ֆուտբոլիստի հետ խաղալով։
Նեյմարն անվտանգ տարբերակ է «Բարսելոնայի» համար, իսկ Մարտինեսի ձեռքբերման համար պետք է սպասել։ Կարծում եմ՝ հիմա Նեյմարը պիտի լինի ակումբի առաջնահերթ նպատակը»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։