Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին նոյեմբերյան հավաքին չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 29-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում գնալ հավաքական։ Մենդին հիասթափված էր, որ Եվրոպայի առաջնությունում այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում։
Նշենք, որ Ֆերլանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ Պաշտպանը «եռագույնների» կազմում վերջին անգամ խաղացել է հունիսին, երբ թիմը ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի հետ՝ նախապատրաստվելով Եվրո-2024-ին: