Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսի նկատմամբ, հայտնում է իսպանական Diario SPORT պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ բրազիլացի վինգերը կարող է լինել առաջին տրանսֆերային նպատակներից մեկը՝ նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի գալուց հետո:
Նախկինում մի շարք աղբյուրներ նշում էին, որ Ռոդրիգոն դժգոհ է Մադրիդի «Ռեալի» ակումբային հիերարխիայում իր կարգավիճակից։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո:

























































