Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ՝ 1:1:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար») մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ Հայաստանի ընտրանու առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակում են։
Խաղավերջում «ցուլերի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սահընկումով փայլուն կերպով խլեց գնդակը մրցակցից, գոլային փոխանցում կատարեց, սակայն հանդիպման մրցավար Սերգեյ Կարասյովը չեղարկեց Օլակունլե Օլուսեգունի խփած գնդակը՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը խախտել է կանոնները։
Այսպիսով, «Կրասնոդարը» ընդհատում է հաղթանակների շարքը ՌՊԼ-ում։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո․