Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին պատկանող անձնական ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բելգիայում, տեղեկացնում է HLN-ը:
Նշվում է, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել , որի պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքը: Այն պետք է վայրէջք կատարեր Տեներիֆեում:
Չի նշվում ՝ արդյո՞ք Մեսսիին եղել է ինքնաթիռում:
Հիշեցնենք, որ արգենտինացին երկու տարի առաջ էր գնել այն: Ինքնաթիռի արժեքը կազմում է 13 միլիոն եվրո: