«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարող է վերադառնալ Ամստերդամի «Այաքս», տեղեկացնում է ERZigo-ն:
32-ամյա ֆուտբոլիստին «Տոտենհեմը» առաջարկել է նոր պայմանագիր կնքել, բայց Յանը հրաժարվել է: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս ամառ:
Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Այաքս», որտեղ խաղացել է մինչև անգլիական ակումբ տեղափոխվելը:
Այս մրցաշրջանում Վերտոնգենը մասնակցել է 19 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: