Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «ՌԲ Լեյպցիգին»։
Գերմանական ակումբի հաղթական գոլը հեղինակեց Մարսել Զաբիտցերը։ Ավստրիացի կիսապաշտպանը 59-րդ րոպեին չքնաղ հարվածով գրավեց «Զենիթի» դարպասը։