Բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Ժան Պիերը հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է Sky Sports-ը:
21-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Մոնակոն» և «Միլանը»:
Պիերի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի այս առաջնությունում նա մասնակցել է 2 հանդիպման: