Ըստ 90min-ի, «Էվերտոնը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին և «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:
Հաղորդվում է, որ վալիացի ֆուտբոլիստների տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով ցանկանում է թիմին նոր մակարդակի հասցնել՝ ուժեղացնելով այս դուետով իր գլխավորած թիմի կազմը:
Հատկանշական է, որ մամուլից տարածված լուրերի համաձայն ՝ երկու ֆուտբոլիստներին էլ իրենց ակումբները ցանկանում են վաճառել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։