«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հայտնել է, որ թիմն աջակցում է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։
«Այո՛, մենք հազար տոկոսով հավատում ենք նրան։ Մեզնից շատերը չէին հայտնվի այնտեղ, որտեղ հիմա են, եթե նա չլիներ։ Ամենը, ինչ կարող ենք անել, նրան երախտապարտ լինելն է։
Մենք նրան միշտ հարյուր տոկոսով վստահել ենք ու պատրաստվում ենք շարունակել անել դա։ Երբ գործերը լավագույնս չեն ընթանում, մարդկանց համար հեշտ է ամեն ինչ մարզչի վրա բարդելը։ Բայց մենք պետք է մեզ նայենք, նրան, թե ինչպես ենք խաղում։ Մենք անում ենք դա ու պիտի շարունակենք քրտնաջան աշխատել։
Սա մեզ համար նոր փորձ է, գուցե, դրա համար էր արձագանքն այդպիսին։ Մարդիկ մեծացնում են խնդիրների չափերը։ Մենք ամեն ինչ ունենք ամեն խաղում հաղթելու համար։
Յուրաքանչյուր ակումբ կարող է երբեմն դժվարություններ ունենալ։ Երբ մենք այդքան սովորել ենք հաղթանակներին, կարևոր է բնավորություն ու մեր իրական թիմային ոգին ցույց տալը»,-Ալիի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։