Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աստիճանաբար կորցնում է ազդեցությունը «սերուցքայինների» հանդերձարանում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն այս պահին ավելի շատ կենտրոնացած են անհատական խաղի վրա, քան թիմային: Ընդգծվում է, որ Անչելոտին ահռելի ճնշման տակ է մրցաշրջանի սկզբում ակումբից ակնկալվող արդյունքների բացակայության պատճառով։
Իսպանական Պրիմերայի 9 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 3 միավորով։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում լիգայի փուլի 2 տուրից հետո մադրիդցիները վաստակել են 3 միավոր և զբաղեցնում են 23-րդ տեղը։