«Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինին դարձել է Միլանի «Ինտերի» նոր տրանսֆերային նպատակը։
«Միլանի» սանը և «ռոսոներիների» լեգենդ Պաոլո Մալդինիի որդին այս մրցաշրջանում տպավորում է իր ելույթներով և գրավել է նաև Իտալիայի հավաքականի մարզիչ Լուչիանո Սպալետիի ուշադրությունը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պասկուալ Գուարոն, «Ինտերն» իսկապես հետաքրքրություն է ցուցաբերում 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի նկատմամբ, սակայն այս պահին բանակցություններ դեռ նախատեսված չեն։
Դանիել Մալդինին անցյալ ամառ ազատ գործակալի կարգավիճակով «Միլանից» տեղափոխվեց «Մոնցա»: Ընթացիկ մրցաշրջանում 7 հանդիպումներում ֆուտբոլիստը մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։



























































