Ամստերդամի «Այաքսը» խզել է պայմանագիրը կիսապաշտպան Աբդելհակ Նուրիի հետ, որը 2017 թվականին սրտի կաթված էր ստացել ու այդ ժամանակից ի վեր դաշտ դուրս չի եկել:
De Telegraaf-ը հայտնում է, որ ակումբի գործողությունները պայմանավորված են ճգնաժամի ֆոնին կատարվելիք կրճատումների հետ:
22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ամառը: Այդուհանդերձ, «Այաքսը» կշարունակի վճարել Աբդելհակի աշխատավարձը մինչև այս տարվա հուլիսն ու առաջվա պես կապի մեջ կլինի նրա ընտանիքի հետ՝ աջակցության համար:
Հիշեցնենք՝ Նուրին սրտի կաթված է ստացել 2017 թվականի հուլիսին՝ «Վերդերի» հետ ընկերական խաղում: Դրանից հետո նա կոմայի մեջ էր հայտնվել, որտեղից վերջերս է դուրս եկել: Նուրիի եղբոր խոսքով, նա արդեն կարողանում է ուտել, քնել, հաղորդակցվել դիմախաղով: