«Ինտերի» նախագահ Սթիվեն Չանը չի պատրաստվում վաճառել ակումբի ամենաուժեղ խաղացողներին, եթե նա բացահայտ չի խոսում հեռանալու ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Gazzetta-ն։
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի ցանկացել լքել ակումբը: Արգենտինացին վստահ է, որ շուտով «Ինտերը» նվաճելու է գավաթներ, ուստի չի պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Մանչեսթեր Սիթի»:
Այսպիսով, «Բարսելոնան» ստիպված կլինի փոխհատուցման գումարը վճարել Լաուտարոյի համար, որը 111 միլիոն եվրո է կազմում, եթե ցանկանում է ձեռք բերել հարձակվողին: