«Սպորտինգի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն կհեռանա պորտուգալական ակումբից և կվերադառանա իր հարազատ ակումբ ՝ «Սոշո» տեղեկացնում է Goal-ը:
Մատյոյի պայմանագիրը «Սպորտինգի» հետ ավարտվում է այս ամռանը, և փորձառու պաշտպանը չի ցանկանում երկարաձգել այն:
Հաղորդվում է, որ «Սոշոն» 2 տարվա պայմանագիր կառաջարկի 36-ամյա ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի այս առաջնությունում Մատյոն մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: