Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը, կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Մարականա հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար։
Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Լոնդոնի օլիմպիական խաղերի Excel կենտրոնը նույնպես կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի, եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։