Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր մարմինը հրաժարվել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին վերանվանելու մասին նախապես հաստատված օրինագծից, հաղորդում է O Globo-ն:
Նախատեսվում էր, որ մարզական հաստատությունը վերանվանվելու է «Edson Arantis do Nascimento – Rey Pele»․ օրինագիծը հաստատվել էր մարտին:
Նշվում է, որ փաստաթղթի հեղինակը և Օրենսդիր խորհրդի ղեկավար Անդրե Սեսիլիանոն հայտարարել է, որ կդիմեն նահանգապետ Կլաուդիո Կաստրոյին `օրինագիծը հետ վերցնելու խնդրանքով: