Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է իր կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վաճառքից վաստակել նվազագույնը 130 միլիոն եվրո, տեղեկացնում է գերմանական ESPN-ը:
Սանչոյի գլխավոր ցանկությունն այն է, որ հաջորդ մրցաշրջանում խաղա Չեմպիոնների լիգայում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» դեռ չեն երաշխավորել իրենց տեղը Չեմպիոնների լիգայում: Հենց այդ երկու անգլիական գրանդներն են համարվում ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական թեկնածուները։
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ոչ պաշտոնապես հաստատել է, որ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Mirror-ը՝ մեջբերելով Irish Independent- ին:
Ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 23 խաղում Սանչոն աչքի է ընկել 14 գոլով: Սանչոյի ակտիվում կա նաև 15 գոլային փոխանցում: