«Բարսելոնան» պատրաստ է վաճառել հարձակվող Ուսման Դեմբելեին: Կատալոնյան ակումբը հիասթափված է խաղացողի ելույթներից և մտադիր է բաժանվել նրանից, հայտնում է Sport-ը:
Հավանական է , որ Դեմբելեն շուտով կտեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգա. նրանով հետաքրքրվում են «Արսենալը» և «Լիվերպուլը»: Նշվում է, որ հարձակվողը պատրաստ է շարունակել կարիերան Պրեմիեր լիգայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» «Բարսելոնայից» հարցում էր կատարել Դեմբելեի տրանսֆերային արժեքի վերաբերյալ (նվազագույնը 80 մլն եվրո):