Football-italia-ն հայտնում է, որ «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի ռեստորանը սկսել է սնունդ պատրաստել լեհական հիվանդանոցների համար:
Ռեստորանի աշխատակիցները սնունդը նաև անձամբ են առաքում բժշկական հաստատություններ:
Ավելի վաղ «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն 100 հազար եվրո է նվիրաբերել Նեապոլում կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը փոխանցվել է տեղի հիվանդանոցներին:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն իրենց լուման են ներդնում նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները: Ոմանք մեծ գումարներ են փոխանցում տարբեր բարեգործական և սոցիալական ֆոնդերին, ոմանք էլ օգնում են՝ տրամադրելով բժշկական սարքավորումներ կամ պարզապես առաջին անհրաժեշտության իրեր։