«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս մարզում է «Ալ-Սադը», El Magazine-ին տված հարցազրույցում ասել է, որ կատալոնական ակումբի ղեկավարության փոխարեն նա կգներ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
«Ես ձեռք կբերեի հարձակվողի, ով ունակ կլինի խաղալ եզրերում, ինչպիսին է Նեյմարը: Չգիտեմ, թե նա թիմի կազմում որքանով կտեղավորվեր սոցիալական տեսանկյունից, բայց ֆուտբոլի առումով ես կասկած չունեմ, որ դա հիանալի տրանսֆեր կլիներ»,- ասել է Չավին:
Իր հերթին, «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է լքել ակումբը և միանալ ՊՍԺ-ին։