Անգլիայի հավաքականի մարզիչ Լի Կարսլին ասել է, թե ինչ է մտածում «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթի մասին։
Ֆուտբոլիստը դեռ Գարեթ Սաութգեյթի օրոք հրաժարվել էր հանդես գալ Անգլիայի հավաքականի կազմում։ Նա 2021 թվականից ի վեր ընդամենը 4 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում։
«Ես չէի նախատեսում խոսել Բեն Ուայթի հետ։ Նա խնդրել է մեզ չհրավիրել իրեն հավաքական:
Մենք չենք խոսում այդ մասին, դա նրա որոշումն է»,- Անգլիայի հավաքականի մարզիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































